Պոլիկլինիկայի տնօրենը բոլոր աշխատակիցներին ստիպել է ներկա գտնվել Էրեբունի-Երևան տոնակատարությանը. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող Կենտրոնի թիվ 17 պոլիկլինիկայի տնօրեն Սաթենիկ Բադալյանն իր աշխատակիցների համար յուրովի է պատկերացնում Երևանի տոնը:

«Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ տնօրենը բոլոր աշխատակիցներին ստիպել է այսօր ներկա գտնվել Էրեբունի-Երևան տոնակատարությանը, ընդ որում՝ աշխատակիցներին պարտադրելով ցուցակ ստորագրել, որ բոլորն անպայման ներկա են գտնվելու Հանրապետության հրապարակում մեկնարկելիք տոնակատարությանը: Մնում է հուսալ, որ պոլիկլինիկայի աշխատակիցները վերջնականապես չեն հիասթափվի իրենց քաղաքի տոնից»:

Առավել մանրամասը` թերթի այսօրվա համարում




Լրահոս