Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ ԵՄ-ն հրապարակել է Հայաստանի հետ ստորագրվելիք համաձայնագրի տեքստը: Համաձայնագիրը բաղկացած է 357 էջից: Ի թիվս համաձայնագրի շրջանակում վերահաստատվող մի շարք հարցերի, Եվրահանձնաժողովը համաձայնագրում անդրադարձ է կատարել նաև Ղարաբաղյան հակամարտությանը:
Ըստ հրապարակված փաստաթղթի` համաձայնագիրը նպատակ ունի ամրապնդել կողմերի միջև համապարփակ քաղաքական և տնտեսական գործընկերությունն ու համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների և սերտ կապերի վրա, այդ թվում՝ բարձրացնելով Հայաստանի Հանրապետության մասնակցությունը Եվրոպական միության քաղաքականությանը, ծրագրերին և գործակալությունների աշխատանքներին։
Ինչպես հայտնի է`Երևանը պատրաստվում է համաձայնագիրը ստորագրել նոյեմբերին Բրյուսելում՝ ԱլԳ գագաթնաժողովի շրջանակում, եթե որևէ խոչընդոտ չլինի: Հետաքրքիրն այն է, որ ամեն դեպքում խոչընդոտ կարող է լինել եւ դա կարող է լինել այն դեպքում, եթե անդամ բոլոր երկրները մինչև նոյեմբեր չհասցնեն վավերացնել տեքստը: