ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Ինչպես է կառավարությունը պատրաստվում Դմիտրի Մեդվեդևի այցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած կառավարությունը հայտարարել է պետական բյուջեի ծախսերի խնայողական ռեժիմի անցնելու խիստ անհրաժեշտության մասին, սակայն հարկ եղած դեպքում նույն կառավարությունում չեն պահպանում այդ սկզբունքը: «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը  նկատեց, որ կառավարության գլխավոր մասնաշենքում վերանորոգման ակտիվ աշխատանքներ են ընթանում:

Ընդ որում, դատելով աշխատանքի որակից՝ կառավարության մասնաշենքը բավական ճոխ են վերանորոգում՝ նախասրահը, մամուլի կենտրոնը: Պատճառը, ինչպես պարզեցինք, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի՝ Հայաստան այցն է: Եւ հիմա իշխանություններն առանձնահատուկ նախանձախնդրությամբ են պատրաստվում այդ իրադարձությանը՝ փորձելով անել ամեն ինչ, որպեսզի մթնոլորտը դուր գա ՌԴ վարչապետին:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում




Լրահոս