Որքան է մսամթերքի գինը Երևանի խանութներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում մսամթերքի սակագները օր օրի բարձրանում են: Այս մասին խոսում է նաեւ պաշտոնական վիճակագրությունը: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ տավարի եւ հորթի միսը սեպտեմբերին թանկացել է 0.4 տոկոսով: Փոխարենը, ըստ ԱՎԾ-ի, սեպտեմբերին օգոստոսի համեմատ, 1.2 տոկոսով էժանացել է խոզի միսը: Բայց սա միայն ազգային վիճակագրական ծառայության տվյալներով:

«Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ շրջայց կատարեց երեւանյան խանութներով եւ սուպերմարկետներով եւ պարզեց, որ վերջին երկու շաբաթների ընթացքում ե՛ւ խոզի, ե՛ւ տավարի միսը թանկացել է 100 դրամով: Օրինակ՝ մեկ կիլոգրամ խոզի միսը 3840 դրամից թանկացել է` դառնալով 3940 դրամ, իսկ տավարի մեկ կիլոգրամ միսը 2690 դրամից դարձել է 2790 դրամ: Բացի այս՝ 2.6 տոկոսով թանկացել է նաեւ գառան միսը, թռչնամիսը` 0.2 տոկոսով: Իսկ ահա առաջին անհրաժեշտության ապրանքատեսակներից կարագը այս սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, 4.8 տոկոսով է թանկացել: Ու դեռ շարունակելու են թանկանալ:




Լրահոս