Գեղամյան-Փաշինյան բախման հարցով Էթիկայի հանձնաժողով ձևավորելու մասին քննարկումները կկայանան չորեքշաբթի օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ պետաիրավական եւ Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի՝ հոկտեմբերի 18-ին կայանալիք նիստում կքննարկվի էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին «Ելք» խմբակցության նախագիծը: Հանձնաժողովը ձեւավորելու դեպքում այն պետք է քննի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու հարցը:

Ինչպես հայտնի է՝ հոկտեմբերի 5-ին խորհրդարանում միջադեպ էր տեղի ունեցել պատգամավորներ Արտաշես Գեղամյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ. վերջինս հայտարարել էր, թե ՀՀԿ-ական պատգամավորը բռունցքներով հարձակվել է իր վրա:

Պետաիրավական հարցերի հանձնաժողովում հարցի քննարկումից եւ եզրակացությունից հետո այն կներառվի ԱԺ առաջիկա նստաշրջանի օրակարգ:




Լրահոս