Ավանի թաղային հեղինակության փողերը. ինչո՞ւ է ինքն իրեն «ավտարիտետ» կարգել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ-ական Մանվել Ջավադյանը, ով 8 տարի է, ինչ Երեւանի Ավան վարչական շրջանի ղեկավարն է, պարզվում է՝ այդքան էլ քիչ միջոցներ չունի: Նա պաշտոնը ստանձնելու հայտարարագիր է ներկայացրել, ըստ որի` ունի երկու բնակարան, մեկ ավտոտնակ եւ Mercedes-Benz S 500 մակնիշի ավտոմեքենա: 40-ամյա Ջավադյանի դրամական միջոցները կազմում են 14 մլն դրամ, 28 հազար դոլար եւ 21 հազար եվրո: Եւ այս եվրոների ու դոլարների ֆոնին նկատենք, որ Ջավադյանը որպես եկամուտ հայտարարագրել է իր ամսական խղճուկ աշխատավարձը` 140 ազար դրամի չափով:

Նշենք, որ Ավան վարչական շրջանը համարվում է քաղաքապետ Տարոն Մարգարյանի ծննդվայրը, այս պատճառով էլ նա «այլ» աչքով է նայում այդ թաղամասին: Իսկ ինչպես հայտնի է` Մանվել Ջավադյանը Տարոն Մարգարյանի մտերիմ ընկերն է: Ի դեպ, Ջավադյանը տարիներ առաջ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել էր, որ ինքն է Ավանի թաղային հեղինակությունը՝ ավտարիտետը:




Լրահոս