Գեղարքունիքի մարզում պատահարից 7 օր անց «ՎԱԶ-2106»-ի վարորդը մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 17.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Գեղարքունիքի մարզի Զովաբեր գյուղից դեպի Հրազդան ընթանալիս բախվել էր ճամփեզրի բետոնե կոնստրուկցիային, ինչի հետևանքով վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

Հոկտեմբերի 13-ին, ժամը 17.20-ին, վարորդը՝ 1965 թ. ծնված Մկրտիչ Կյուրեղյանը, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Քննությունը շարունակվում է:




Լրահոս