Ինչու է կասեցվել «Վեգա»-ի երկու խանութի գործունեությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեն հինգ օրով կասեցրել էր «Վեգա» ընկերության 2 խանութի գործունեությունը, ապա այդ կասեցումը փոխարինել տուգանքով։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ի սկզբանե կասեցվել էր Սեբաստիա և Սայաթ-Նովա փողոցների վրա գտնվող մասնաշենքերը: Սակայն կասեցման որոշումն այդպես էլ չի կիրառվել. դրանից հետո այն փոխարինվել է տուգանքով` 600 հազար դրամի չափով:

Պարզաբանման համար դիմեցինք ՀՀ Պետական եկամուտների կոմիտե, որտեղից մեր հարցման ի պատասխան նշեցին, թե«Վեգա Ուորլդ» ՍՊԸ-ում իրականացվել է հսկիչ գնման ուսումնասիրություն, որի արդյունքում  ընկերությանը պատկանող  Սեբաստիա 141/5 հասցեում գործող խանութում արձանագրվել է  ՀԴՄ կիրառման կարգի  պահանջների խախտում, որը հանդիսանում է հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտում և առաջացնում է պատասխանատվություն «Հսկիչ-դրամրկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

ՊԵԿ-ից հայտնեցին նաեւ, որ պահանջների խախտում է արձանագրվել նաև Սայաթ-նովա 33,2 տարածք հասցեում գործող խանութում: Արդյունքում ստուգման ակտով «Վեգա Ուորլդ» ՍՊԸ-ին  առաջադրվել է տուգանք 2.229.661 դրամի չափով և նրա գործունեությունը նշված հասցեների խանուեներում ենթակա է եղել կասեցման 5 օրով:

ՊԵԿ-ից պարզաբանեցին նաև, որ ընկերությունը «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն ԽՄՀՎ ՀՏՎ է ներկայացրել գրավոր դիմում և սահմանված չափով տուգանքի վճարումը հաստատող փաստաթուղթ՝ ՀՀ ԿԱ ՊԵկ նախագահի որոշմամբ նախատեսված կասեցումը տուգանքով փոխարինելու վերաբերյալ, որը բավարարվել է:




Լրահոս