Հայաստանում չնայած այս տարի նվազել է մայրական մահացության թիվը, սակայն ԵՄ անդամ երկրների հետ համեմատած, ցուցանիշները բարձր են: Այս մասին Երիտասարդ բժիշկների հայկական ասոցացիայի չորրորդ տարեկան գիտաժողովի ժամանակ հայտարարեց մանկաբարձ-գինեկոլոգ Նորայր Ղուկասյանը:
Նրա ներկայացրած տվյալների համաձայն, նախորդ տարի ՀՀ-ուն մահացության 12 դեպք է գրանցվել, այս տարի՝ ընդամենը երկուսը: Նա նաեւ նշեց, որ աշխարհում տարեկան ավելի քան 300 հազար մահացության նման դեպք է գրանցվում: