Եհովայի վկաները շատացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում, հայ-հունական բարեկամության զբոսագու հարակից տարածքում Նոյեմբերյանի տարածաշրջանի Բագրատաշեն եւ Դեբեդավան գյուղերի մի խումբ բնակիչներ «Եհովայի վկաներ» կրոնական ուղղության գրականություն են բաժանում: Վրաստանին սահմանակից այդ գյուղերից, 25-30 կմ հեռավորությունից Նոյեմբերյան քաղաք ժամանած Եհովայի վկաների թիվը բավական մեծ է, դրանց մեջ կան միջին տարիքի մարդիկ, երիտասարդներ եւ պատանիներ:

Եթե նախկինում Եհովայի վկաների քարոզիչները Երեւանից էին ժամանում, այժմ Նոյեմբերյանում Եհովայի վկաների քարոզիչները տեղացի են:

Բագրատաշենի բնակիչ, գյուղատնտեսական բարձրագույն կրթությամբ քարոզիչը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ եթե Հայաստանը դադարի զինվել, բանակ պահել, միջազգային հանրությունը կապահովի Հայաստանի անվտանգությունը:

Համաձայնեք՝ սահմանամերձ Նոյեմբերյանում նման աբսուրդ մտքերի քարոզումը սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը: Սակայն որեւէ մեկը նրանցով չի զբաղվում:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս