ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փոխզիջումային տարբերակ է, իրողությունները հաշվի առնող. տեխնիկական պատճառներով ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կարող է չստորագրվել. փորձագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ ԵՄ-ն հրապարակել է Հայաստանի հետստորագրվելիք համաձայնագրի տեքստը: Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գևորգ Մելիքյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ այս բանակցություններից մեծապես շահում է Հայաստանը, եթե կատարում է այդ փաստաթղթի պայմանները:

«Այս փաստաթուղթը փոխզիջումային տարբերակ է Հայաստանի պարտավորությունների շրջանակներում, որ նա ունի 2015 թվականի հունվարից, երբ դարձավ Եվրասիական տնտեսական միության անդամ: Սա իրողությունները հաշվի առնող տարբերակ է: Այս փաստաթղթում տնտեսական բաղադրիչն ավելի թույլ է արտահայտված, քան քաղաքականը: Սա կարող է բերել Եվրամիության երկրների հետ վիզաների ամբողջական վերացման, մինչդեռ ժամանակին կային բարեփոխումների պարտավորություններ», – նշեց նա:

Մելիքյանը հավելեց, թե այլևս ոչ Հայաստանը, ոչ ԵՄ-ն անելիք չունեն եւ պետք է սպասել պայմանագրի ստորագրմանը: «Մենք ունենք մտավախություններ, որ տեխնիկական պատճառներով այն կարող է չստորագրվել: 28 երկիր պետք է համաձայնեցնեն, կարող է հետաձգվել: Հայաստանում խոսվում է այն մասին, որ ՌԴ-ն միևնույնէ  խանգարելու է, սակայն հիմա լրջորեն փոխված է կոնտեքստը»,  հավելեց նա:

Մանրամասները`  տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս