Armenian text to speach

«Դիլիջան ազգային պարկ»-ում վագոն-տնակը հրկիզելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արդեն հայտնել էինք, որ երեկ երեկոյան մի խումբ մարդիկ այրել են «Դիլիջան» ազգային պարկի Շամախյան տեղամասի ուղեփակոցը։  ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Դիլիջան ազգային պարկ»-ում վագոն-տնակը հրկիզելու դեպքի առթիվ, հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

2017 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ժամը 21:40-ին, «Պանտերա սիքյուրիթի» ՍՊ ընկերության Տավուշի մարզի պատասխանատու Ռ.Խանումյանից գրավոր հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 20:50-ի սահմաններում, մի խումբ անձինք հարձակվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Շամախյան տեղամասում «Պանտերա  սիքյուրիթի» ՍՊ ընկերության պահնորդական ծառայություն իրականացնող երկու աշխպատակիցների վրա, քաշքշել նրանց, որից հետո հրկիզել են ընկերությանը պատկանող անշարժ հենակետ հանդիսացող  վագոն-տնակը և դիմել փախուստի:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը՝ հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով), կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն:




Լրահոս