ՖՈՏՈ. Ինչպես անկրկնելի տեսք ունենալ այս աշնանը. ոճային տարբերակներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշնանը եղանակը ցրտում է, այդ պատճառով շատ կանայք հագուստ ընտրելիս նախապատվություն են տալիս տաքին, քան հարմարավետությանը:  Սակայն նույնիսկ ցուրտ ժամանակ կարելի է նորաձև տեսք ունենալ և հարմարավետ զգալ:

Աշնանը կանայք ավելի շատ նախընտրում են տալիս մուգ հագուստին, սակայն իզուր: Բավական է ունենալ բաց գույնի կոշիկ և բաց գույնի վերարկու և հագնել ձեր սիրելի ամառային ջինսերը: Սակայն հիշեք, որ բաց գույնի տաբատն ու սև կոշիկն անճաշակություն են:

Մուգ կարմիրն աշնանը կարծես ջերմություն է հաղորդում: Այն հիանալի համադրվում է կապույտի, սևի հետ:

Այժմ նորաձև են կարդիգանները: Դրանք շատ հարմար են, կարող եք համադրել վերնաշապիկների, շապիկների հետ: Սակայն տոնական բլուզների հետ պետք չէ:

Իհարկե, առանց դասականի չի լինի: Սևը սպիտակի կամ մոխրագույնի համադրությամբ հիանալի է դիտվում: Ուշադրություն դարձրեք կաշվե կիսաշրջազգեստներին. դրանք տաք են և սեքսուալ տեսք են հաղորդում:

Տաք աշնանային գամմա:

Գլխարկն ու այսպիսի գծերն աշնան թրենդն են:

Սյս տարի նորաձև է միատոնությունը: Այն ակտուալ է ինչպես դիմահարդարման մեջ, այնպես էլ հագուստի պարագայում:

Հիանալի համադրություն

Նաև ակտուալ են երկար սվիտերները:

Սև և բեժ. աշնան ամենաէլեգանտ համադրությունը




Լրահոս