ՖՈՏՈ. Ռուս մոդելը վրեժ է լուծել Ուոլ-Սթրիթի հայտնի բանկիրից` «խեղդելով» նրա Mercedes-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վիրավորված ռուս մոդել Քրիստինա Կուչման լողավազանում ջրի տակ է առել իր նախկին ընկերոջ Mercedes-ը, հայտնում է Daily Mail-ը:

Ինչպես հայտնել է Ուոլ-սթրիթցի բանկիրը, նա Քրիստինայի հետ հանդիպել է մոտ մեկ տարի: Որոշ ժամանակ առաջ նրանք ընթրել են ռեստորանում, և այդ ժամանակ աղջիկը հայտնել է, որ հղի է, բայց ոչ թե երեխայով, այլ մտքով:

Պարզվել է, որ Քրիստինան որոշել էր սկսել իր բիզնեսը, ինչի համար դիմել է բանկիրին, որպեսզի վերջինս հովոնավորի իրեն` 50 հազար դոլարով:

Մինչդեռ երիտասարդը չի համաձայնել և նախընտրել է բաժանվել ընկերուհուց: Ի պատասխան` Քրիստինան թեյը լցրել է նրա երեսին և դուրս վազել` հետը վերցնելով երիտասարդի Mercedes S400-ի բանալիները:

Հաջորդ օրը նրան նամակ է եկել` հետևյալ գրությամբ. «Ստախոս: Դու ասում էիր, որ կօգնես ինձ բիզնեսի հարցում: Եվ դու ցանկանում ես ինվեստո՞ր լինել: Դե ինչ, ինվեստո’ր, քեզ անակնկալ է սպասում բակում»:

Երիտասարդը շտապել է բակ և մեքենան հայտնաբերել լողավազանում ընկած` ջրի տակ: Սկզբում նա վախեցել է, թե Քրիստինան ինքնասպանություն է գործել:

«Ես լքել եմ նրան, նա` իմ մեքենան: Ես իսկապես սիրում էի այդ կնոջը, պատրաստ էի նույնիսկ ամուսնանալ նրա հետ, բայց նա շատ հեռուն գնաց»,- ասել է երիտասարդը:




Լրահոս