
Հոկտեմբերի 15-ին, ժամը 09:28-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ Մառնեուլիի շրջանի Սադախլո գյուղում «Subaru» մակնիշի 34 NF 330 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Հայկ Էլզարյան, ուղևորներ՝ Անուշ Հովսեփյան և Ռուդոլֆ Էլիխանյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին:
Հայկ Եղիազարյանը դեմքի հատվածում ստացած վնասվածքներով և Անուշ Հովսեփյանը ձեռքի կոտրվածքով տեղափոխվել են Մառնեուլիի հիվանդանոց: