Ինչպես է «Honda»-ն հայտնվել ձորակում. մանրամասներ Աշտարակում տեղի ունեցած վթարից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 15-ին, ժամը 07:34-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքից Ուջան գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Honda» մակնիշի 17 VP 700 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1955 թ. ծնված Ս. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորակը:

Փրկարարներն ուղևոր՝ 1960 թ. ծնված Ս. Խ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վարորդը և Ս. Խ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:




Լրահոս