
Բելառուսն ընտրվել Է «Մանկական Եվրատեսիլ-2018» երաժշտական մրցույթն ընդունող երկիր: Այդ մասին հոկտեմբերի 15-ին հայտնել են Եվրոպայի հեռարձակողների միության (EBU) մամուլի ծառայությունում: «Մենք ուրախ ենք հայտնելու, որ EBU-ի բելառուսական անդամը՝ «Բելհեռուստառադիոընկերությունն Է 2018 թվականին Մինսկում սպասարկելու «Եվրատեսիլ» մանկական երաժշտական մրցույթը»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Բելառուսը երկրորդ անգամ կդառնա մրցույթն ընդունող երկիր. «Մանկական Եվրատեսիլ-2010»-ը նույնպես անցկացվել Է Մինսկում:
«Մանկական Եվրատեսիլ-2017»-ը տեղի Է ունենալու Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: