Կոտայքի մազրում, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 08։15-ի սահմաններում 31-ամյա Ստեփան Չ.-ն իր վարած Toyota մակնիշի PՍ-545-ՏՕ համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Սեւան ավտոճանապարհի 37-րդ կմ հատվածում դեպի Հրազդան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե գովազդային վահանակին եւ դուրս եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, բախման հետեւանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել եւ այն վերածվել է մոխրակույտի։ Վարորդը ավտոմեքենայի մեջ ամբողջովին այրվել է։
Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով են կարողացել դուրս բերել վարորդի մոխրացած դին։
Լուսանկարները` shamshyan.com-ի