Երևանի դպրոցներից երեխաներին տուն են ուղարկում. ինչն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ArmLur.am-ը տեղեկություններ ստացավ այն մասին, որ այսօր Երևանի որոշ վարչական շրջանների դպրոցներում ուսուցիչները երեխաներին տուն են ուղարկել` ասելով, որ ժամը 14:00-15:00-ն ժամանակահատվածում փոթորիկ է սպասվում:

Մասնավորապես, մենք զանգ ենք ստացել Էրեբունու 194 դպրոցի ծնողներից:

Հիշեցնենք` ԱԻՆ հիդրոմեդ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը երեկ զգուշացրել է. «Հոկտեմբերի 16-ին առանձին շրջաններում՝ հատկապես Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30մ/վ արագությամբ, հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ, ուստի ազգաբնակչությանը խորհուրդ ենք տալիս ցուցաբերել հնարավորինս զգոնություն»:




Լրահոս