ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը զգուշացնում է. հոկտեմբերի 16-ին առանձին շրջաններում՝ հատկապես Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում քամու ուժգնացման վերաբերյալ (25-30մ/վ արագություն) հնարավոր է կոտրվեն ծառեր և վնասվեն տանիքներ, ուստի հորդորում ենք բնակչությանը, մնալ շինությունների ներսում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Երևանում և հանրապետության մյուս հատվածներում նման ուժեղ քամիներ չեն կանխատեսվում:
Քիչ առաջ համապատասխան հայտարարությամբ հանդես եկավ նաև ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Նախարարությունը զգուշացրել է հանրապետության ուսումնական հաստատությունների բոլոր ղեկավարներին` այդ մասին իրազեկել ծնողներին և շահառուներին` պահպանել նման իրավիճակների համար նախատեսված անվտանգության համապատասխան կանոնները` բացառելով տվյալ ժամանակահատվածում երեխաների դրսում գտնվելու հանգամանքը:
Երևանի քաղաքապետարանից, սակայն, տիրում է ձայն բարբառոյ յանապատի:
Եվ մինչ գերատեսչությունները հայտարարություններով հանդես կգային, ArmLur.am-ը Երևանի մի քանի վարչական շրջանների տարբեր դպրոցներից զանգեր ստացանք այն մասին, որ երեխաներին տուն են ուղարկում սպասվող փոթորիկով պայմանավորված:
Իսկ թե ինչու են խուճապ առաջացնում` հրաման արձակելով երեխաներին տուն ուղարկել, ապա հայտարարում, թե փոթորիկ չի սպասվում, դժվար է ասել:
Իսկ փոթորիկը, պահելով «ինտրիգը», ուշանում է: