Ո՞րն է եղել մարդկության առաջին պարբերականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերթի առաջին նախատիպերը հայտնվել են դեռեւս հին Հռոմում։ Դրանք փայտե սալիկներ էին, որոնք կախում էին բազմամարդ վայրերում եւ տանում՝ հարուստ եւ հայտնի քաղաքացիների տուն։ Առաջին տպագիր թերթը լույս է տեսել Չինաստանում, մեր թվարկության 8-րդ դարում։

Թերթի անունը «Քաղաքային լուրեր» էր, այնտեղ տպագրվում էին կայսեր հրամանները, նաեւ տեղեկություններ հետաքրքիր իրադարձությունների մասին։ Թերթի տպագրությունը շատ բարդ պրոցես էր։ Հատուկ տախտակի վրա փորագրիչները աշխատում էին, հետո տախտակին ներկանյութ էին քսում, այնուհետեւ՝ տպում թղթի վրա։

Այն տեսքով, որով մենք սովոր ենք տեսնել թերթը, առաջին անգամ տպագրվեց  1631 թվականի մայիսի 30-ին Ֆրանսիայում։ Տեոֆրաստ Ռենդոն թերթի առաջին տպագրությունը թողարկեց 1200 օրինակով։ Այն կոչվում էր «La Gazette»: Թերթն անմիջապես դարձավ նշանակալից իրադարձություն։ Այտեղ գրում էր անգամ Ֆրանսիայի թագավոր Լուի 3-րդը։

Ռուսաստանում առաջին տպագիր թերթը լույս տեսավ ամենամեծ բարեփոխիչ Պետրոս Մեծի օրոք: 1702 թ. հրատարակվեց «Վեդոմոստի» առաջին համարը, սակայն մինչ այս Ռուսաստանում շրջանառվում էր եւս մեկ ձեռագիր պարբերական։

Դե իսկ հայկական առաջին թերթը՝ «Ազդարարը», լույս է տեսել 1794 թվականին Մադրասում։ Ամսագրի հիմնադիրն էր Հարություն քահանա Շմավոնյանը։

Աշխեն Քեշիշյան




Լրահոս