
Երեկ ինքնասպանության դեպք է գրանցվել Լոռու մարզում: Մասնավորապես, Վահագնաձոր գյուղում մի տղամարդ է ինքասպան եղել, ով նաև գրություն է թողել:
ArmLur.am-ի հետ զրույցում Վահագնաձորի գյուղապետ Էդիկ Եղոյանը նշեց, թե գրության մեջ նշված է եղել, որ ինքն այլևս այդ ցավերին չի կարողանում դիմանալ և կոչ է անում ոչ ոքի չմեղադրել:
Մեզ հետ զրույցում գյուղապետը նշեց, թե այդ տղամարդը գյուղում միայնակ է ապրել, ամուսնացած չի եղել: «Միայնակ տղա էր, հիվանդ: Ամուսնացած չի եղել, մի օր ապրել է եղբոր տանը, մի օր` քրոջ, մշտական բնակության վայր չի ունեցել», – նշեց նա: