Քննադատված հայտնի նախագիծը վաղը ԱԺ կբերեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեքշաբթի՝ հոկտեմբերի 17-ին, Ազգային ժողովում տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակը քննարկելու համար: Մինչ այս արդեն շատերի կողմից քննադատված հայտնի նախագծի վերաբերյալ մի քանի լսումներ կազմակերպվել էին, որոնցից մեկի ժամանակ միջադեպ էր գրանցվել:

Մասնավորապես, երբ օրենքի ընդդիմադիրներին ձայնի իրավունք չէին տվել, վերջիններս սկսել էին բորբոքվել եւ «հարձակվել» արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի վրա, թե իրենց կանչել են, որպեսզի «լոլոներ» լսեն:

Հիշեցնենք, որ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է ստեղծել ընտանեկան բռնության կանխարգելման խորհուրդ, որը լինելու է ՀՀ վարչապետին կից խորհրդատվական մարմին եւ ունենալու է կոնկրետ գործառույթներ. նախապատրաստել ընտանեկան բռնության կանխարգելման բնագավառում պետական ռազմավարության նախագիծը, դրա իրականացմանն ուղղված ծրագրերը, քննարկել ընտանեկան բռնության կանխարգելմանն առնչվող առանձին հարցեր, հրատապ խնդիրներ եւ մշակել համապատասխան առաջարկություններ։




Լրահոս