
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Շահումյանի թռչնաֆաբրիկայի գողության գործով օրերս քննչական գործողություններ են իրականացվել: Մասնավորապես մեզ հայտնի դարձավ, որ իրավապահները կրկին հարցաքննության են հրավիրել Շահումյանի թռչնաֆաբրիկայի տնօրենին եւ ճանաչման ներկայացրել մի քանի իր:
Տնօրենը ճանաչել է դրանք ու ասել է, որ հայտնաբերված իրերը պատկանել են իր ընկերությանը:
Հիշեցնենք, որ գողության գործով մեղադրանք էր առաջադրվել ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանին եւ նրա մի քանի աշխատակիցներին: Մեզ հասած լուրերի համաձայն` նախագահ Սերգեյ Ստեփանյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը: