Փոշմանածների փողը կորավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 5-ին Տավուշի մարզի մի շարք համայնքներում կկայանան ՏԻՄ ընտրություններ: Նոյեմբերյան քաղաքում տեղակայված թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հոկտեմբերի 12-ին ինքնաբացարկի դիմում է գրել Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Այգեհովիտ համայնքի ավագանու թեկնածու, ՀՀԿ անդամ, ներկայումս չաշխատող Սարո Բաղրամյանը:

Ու նրա մուծած 20 հազար դրամ ընտրական գրավը այլեւս չի վերադարձվի: Ս. Բաղրամյանի ինքնաբացարկից հետո Այգեհովտի ավագանու 9 տեղի համար թեկնածուների թիվը դարձավ 9: Այսինքն՝ Այգեհովտի ավագանու բոլոր թեկնածուներին ընտրված կարելի է համարել:

Իջեւանում տեղակայված թիվ 38 ԸԸՀ նախագահ Աիդա Սարգսյանից տեղեկացանք, որ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 14-ի սահմաններում, հանձնաժողովում ինքնաբացարկի դիմում է գրել խոշորացված Բերդ համայնքի ավագանու թեկնածու, անկուսակցական, ներկայումս չաշխատող Արման Բադալյանը:

Ա. Բադալյանի եւ Բերդի ավագանու մյուս թեկնածուների գրանցումը կատարվել է հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11-ին կայացած թիվ 38 ԸԸՀ նիստում: Եթե Ա. Բադալյանը իր դիմում տալուց 3 ժամ առաջ ինքնաբացարկի դիմում գրեր, ապա նրա մուծած ընտրական գրավը՝ 70 հազար դրամը, նրան կվերադարձվեր: Բայց հիմա էլ չի վերադարձվելու: Ա. Բադալյանի ինքնաբացարկով Բերդ համայնքի ավագանու 15 տեղի համար թեկնածուների թիվը դարձավ 39:




Լրահոս