Մարմնամարզության Հայաստանի հավաքականը Թբիլիսիում մասնակցել է ՎՏԲ գավաթի խաղարկությանը: Մեր թիմի բոլոր մարմնամարզիկները մեդալներ են նվաճել:
Մեծահասակներից Արթուր Թովմասյանն օղակների վարժությունում դարձել է մրցաշարի հաղթող: Վիգեն Խաչատրյանը երրորդ տեղն է զբաղեցրել բազմամարտում եւ օղակներում:
Երիտասարդներից Ժորա Սմբատյանը ոսկե մեդալակիր է դարձել բազմամարտում եւ օղակների վարժությունում: Պտտաձողում Սմբատյանը երկրորդն էր:
Գագիկ Խաչատրյանն առաջին հորիզոնականն է զբաղեցրել նժույգթափերում, իսկ ազատ վարժությունում՝ երրորդը: Էրիկ Բաղդասարյանն էլ հաղթել է պտտաձողում եւ զուգափայտերում:
Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը երկրորդ տեղն է զբաղեցրել, իրենից առաջ թողնելով միայն Ռուսաստանին, իսկ Վրաստանը երրորդն էր: