![](https://armlur.am/wp-content/uploads/2017/10/df.jpg)
ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը բաժանվել է ամուսնուց: Այս մասին նա գրառում է կատարել սոցցանցի իր էջում:
«Սիրելի՛ հայրենակիցներ, բարեկամներ, ընկերներ, ցավով հայտնում եմ, որ 24 տարի համատեղ կյանքից հետո իմ և Կոնրադի ճանապարհները բաժանվեցին:
Որքան էլ որ նա հայերեն խոսել, գրել, կարդալ սովորեց, այնուամենայնիվ՝ մնաց ինձ օտար: Իսկ օտարի հետ չեն ծերանում… Բաժանումը սրտի բաց վիրահատություն է առանց անեսթեզիայի… խնդրում եմ ըմբռնումով մոտենալ այս պահին ինձ համար ստեղծված դժվար կացությանը և խուսափել ավելորդ հարցադրումներից:
Ավելացնելու ոչինչ չունեմ…
Հարգանքով և սիրով, Ձեր՝ Հասմիկ»,- գրել է նա և հրապարակել հետևյալ լուսանկարը.