
Մասնագետների խումբը պարզել է, որ Wi-Fi-միացումների անվտանգությունն սպառնալիքի տակ է հայտնվել լուրջ խոցելիության պատճառով:
Այդ մասին հայտնել է The Verge-ն: Փորձագետները խնդիրներ են բացահայտել WPA2 անվտանգության պրոտոկոլում, որն օգտագործվում է անձնական եւ կորպորատիվ ցանցերի պաշտպանության համար: Ինչպես պնդում են մասնագետները, խոցելիության պատճառով ցանկացած Wi-Fi-ցանց կարելի է կոտրել եւ օգտվել ամբողջ թրաֆիքից: