Ցանկացած հանդիպում մենք արժևորում ենք, առավել ևս այդ հանդիպումն ամենաբարձր մակարդակով է տեղի ունենում, տվյալ դեպքում նախագահների: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Սարգսյան-Ալիև հանդիպմանը:
«Սա շատ կարևոր է, եւ կարեւոր է նաեւ այն, որ հանդիպման ժամանակ այդ հայտարարությունից երեւում է, որ շարունակական է լինելու բանակցային գործընթացը, որ ամեն ինչ պետք է արվի կայունության պահպանման տեսանկյունից: Սա էլ է շատ կարևոր: Դրական կարող ենք համարել եւ այս հանդիպումը որակել», – նշեց նա:
Նրա խոսքով, լավատեսության հիմքերը փոքր են, բայց դա էլ է մեծ ձեռքբերում: «Համապարփակ կարգավորումն առանց Արցախի պարզապես անհնար է: Մենք դրա մասին բազմիցս ասել ենք, դրա մասին պնդում է նաեւ պաշտոնական Երեւանը եւ դրա մասին շատ լավ գիտեն նաեւ միջնորդները: Ուշ թե շուտ բանակցային ձեւաչափը կվերականգնվի, պարզապես ժամանակ եւ աշխատանք է հարկավոր», – հավելեց նա: