«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ հետաքրքիր ինտրիգ է հասունանում: Լրացել է ՍԴ անդամ Կիմ Բալայանի պաշտոնավարման ժամկետը, եւ շուտով նա վայր կդնի լիազորությունները: Մինչ այդ, սակայն, օրենսդրության համաձայն՝ նա կարող է եւս վեց ամիս՝ մինչեւ 2018թ. ապրիլի 15-ը, պաշտոնավարել, քանի որ ՍԴ վարույթում երկու գործերով զեկուցող է: Ու ողջ ինտրիգն այն է, թե որքա՞ն կտեւի այդ գործերի քննությունը՝ վեց ամի՞ս, թե՞ ավելի քիչ:
Սա կարեւոր է, քանի որ 2018թ. ապրիլից ուժի մեջ կմտնի նոր Սահմանադրությունն, ու այդ ժամանակ նշանակված ՍԴ անդամը հնարավորություն կունենա պաշտոնավարել մինչեւ 70 տարին լրանալը, մինչդեռ գործող Սահմանադրության օրոք նշանակված ՍԴ անդամը 65 տարեկան դառնալուց հետո ստիպված է վայր դնել լիազորությունները: Նշենք, որ ՍԴ անդամի հավանական թեկնածու է համարվում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը, եւ հիմա նրա «ճակատագիրը» Սերժ Սարգսյանի ձեռքերում է, քանի որ քաղաքական որոշմամբ կարելի է ՍԴ-ին ստիպել արագացնել կամ ձգձգել Կ. Բալայանի վարույթում գտնվող գործերի քննությունը»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: