Ռուբեն Սադոյանի հաջողության գրավականը. վրացիները ուսումնասիրել են նրա կապերը Սերժ Սարգսյանի և Գագիկ Բեգլարյանի հետ. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ Վրաստանի ԱԳՆ-ի կողմից Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի ագրեմանի մերժումից հետո Հայաստանն այդ պաշտոնում առաջարկել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Սադոյանին: Մեր տեղեկություններով՝ նախօրեին հենց այս առիթով Ռուբեն Սադոյանն այցելել է Վրաստանի մայրաքաղաք:

Ռուբեն Սադոյանը մտերիմ, ընկերական հարաբերությունների մեջ է կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի հետ, ով, ըստ ամենայնի, անմասն չէ Սադոյանին դեսպանի պաշտոնում առաջարկելու գործում: Ռուբեն Սադոյանի եղբայրը՝ Արա Սադոյանը, Երևանի Կենտրոն համայնքի ղեկավարն է: Ըստ ամենայնի, Ռուբեն Սադոյանի հարցում Վրաստանի ԱԳՆ-ն ոչ մի առարկություն չի ունենա և կտա ագրեմանը (համաձայնությունը): Վրացիները տեղյակ են, որ ի տարբերություն Սերգեյ Մինասյանի, Ռուբեն Սադոյանը մոտ հարաբերություններ ունի Սերժ Սարգսյանի հետ, որը կարող է էապես նպաստել երկու երկրների միջև առաջացած խութերը կարգավորելուն»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս