«Ժամանակ» թերթը գրում է. «Քրեական հեղինակություն Դոն Պիպոյի (Արթուր Ասատրյան) մահափորձի գործով սպանությունը նախապատրաստելու մեղադրանքով կալանավորված Արկադի Քոչինյանի կյանքին վտանգ է սպառնում։ Մեր տեղեկություններով՝ Քոչինյանին սպառնում են հենց Դոն Պիպոյի կողմնակիցները՝ ՔԿՀ-ում վերջինիս նկատմամբ տարբեր տեսակի ճնշումներ գործադրելով: «Ժամանակ»ի հետ զրույցում Քոչինյանի պաշտպան Արմինե Ֆանյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը թույլ չի տալիս որևէ տեղեկություն տրամադրել լրատվամիջոցներին՝ իր և քրեական գործի հետ կապված։
Պաշտպանը միայն քայլեր է ձեռնարկում, որպեսզի Քոչինյանին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխեն ԱԱԾ մեկուսարան՝ «Կենտրոն» ՔԿՀ, որպեսզի ավելի անվտանգ լինի»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: