Այսօր Ազգային ժողովում տեղի է ունենալու խորհրդարանական լսումներ՝ «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի նախնական տարբերակը քննարկելու համար:
ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է մի քաղաքաի ԱԺ-ի մուտքի մոտ վիճաբանության մեջ մտել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանի հետ` նշելով, որ մինչ ԱԺ-ում նման նախագիծ են քննարկում, իր երեխաներն անտուն են մնացել: Նա ասել է, որ իր ընտանիքի խնդրով տարբեր տեղեր է դիմել, սակայն ոչ մեկ չի արձագանքել:Նելլի Դուրյանը փորձում է հանգստացնել քաղաքացուն` ասելով, որ իր հետ այդպես չխոսի և հորդորում էր կրկին դիմել:
Հիշեցնենք, որ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է ստեղծել ընտանեկան բռնության կանխարգելման խորհուրդ, որը լինելու է ՀՀ վարչապետին կից խորհրդատվական մարմին եւ ունենալու է կոնկրետ գործառույթներ. նախապատրաստել ընտանեկան բռնության կանխարգելման բնագավառում պետական ռազմավարության նախագիծը, դրա իրականացմանն ուղղված ծրագրերը, քննարկել ընտանեկան բռնության կանխարգելմանն առնչվող առանձին հարցեր, հրատապ խնդիրներ եւ մշակել համապատասխան առաջարկություններ։
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: