ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարտադրված ե՞ք այդ օրենքը զեկուցում. Վահե Էնֆիաջյանը` փոխնախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին հարց ուղղեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավո Վահե Էնֆիաջյանը: Նախ նա նկատեց, որ հիմնական զեկուցող Քոչարյանը կարծես թե պարտադրված է այդ օրենքը զեկուցում: Նա նշեց , թե լավատեսություն առկա չէ:

«Նախատեսվում է ստեղծել վարչապետին կից խորհուրդ: Վարչապետին կից գործումէ 20-ից ավելի խորհուրդ», – նշեց նա և թվարկեց, որ այդ խորհուրդների նիստերը օրինակ տեղի են ունեցել վերջին անգամ 2012 կամ 2013 թվականներին:
«Այս տենդենցով դուք մեզ ուզո?ւմ եք լավատեսություն հաղորդել: Վեճերի մեծ մասը սոցիալական թեմաներով են լինում: Ինչ լավատեսոթյան մասին եք ուզում քննարկենք կամ խոսենք», – հավելեց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս