Կարեն Կարապետյանի օգնականն ազատվել է պաշտոնից. ինչո՞ւ սանիկը լքեց կնքահորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է կայացրել, որում ասվում է`

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝

Նարեկ Ադոնցին ազատել Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»:

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի արդեն նախկին օգնական Նարեկ Ադոնցը Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցի որդին և Ազգային անվտանգության նախկին նախարար Կառլոս Պետրոսյանի փեսան է:

Նա նաև Կարեն Կարապետյանի օգնականն է եղել, երբ վերջինս Երևանի քաղաքապետն էր: Նարեկ Ադոնցի հայրը՝ Ավետ Ադոնցը, Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության նախկին արտակարգ և լիազոր դեսպանն էր, նախքան այդ՝ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի անդամ, մինչ այդ` ԱԺ Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր: Հիշեցնենք, որ Նարեկ Ադոնցը Կարեն Կարապետյանի սանիկն է:




Լրահոս