«Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի քննարկումից հետո ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դրական գնահատեց քննարկումները՝ ընդգծելով, որ նիստերի դահլիճում երկու կողմերն էլ ներկա էին և հնարավորություն ունեցան կարծիք հայտնել:
«Պրոբլեմը կա, չի կարելի աչք փակել խնդրի վրա: Չի կարելի ասել, որ 2-3 դեպք է, դա քիչ է: Բռնությունը քիչ կամ շատ չի լինում: Փաստը կա, իրավիճակը կա, և մենք պետք է փորձենք ճիշտ, գրագետ լուծումներ գտնել: Մենք կքննարկենք մեր իրավաբանների հետ և կներկայացնենք մեր առաջարկները»,- նշեց նա:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան