Սերժ Սարգսյանի ծննդավայրի գյուղապետարանը տարածքներ կստանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կառավարությունը առաջիկայում տարածքներ է նվիրաբերելու Սերժ Սարգսյանի ծննդավայր համարվող Սյունիքի մարզի Տեղ գյուղապետարանին: ՀՀ Սյունիքի մարզի Տեղի գյուղապետ Ներսես Շադունցը դիմել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն եւ պահանջել գյուղում գտնվող հիվանդանոցի եւ ծննդատան շենքերը սեփականության իրավունքով փոխանցել համայնքին:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ գյուղապետարանին սեփականության իրավունքով կտրամադրվի 4.7 մլն դրամ արժողությամբ 421.2 քմ մակերեսով շենքը`համայնքային զարգացման կենտրոն ստեղծելու նպատակով:

Բացի այս, Տեղի գյուղապետարանի սեփականության իրավունքով կնվիրաբերվի նաեւ 7.1 մլն դրամ գնահատված արժեքով 158.3 քմ մակերեսով շենքը: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նվեր ստացած շենքը գյուղապետարանը մտադիր է վերածել նախադպրոցական ուսումնական հաստատության:

Ի դեպ, տեղեկացնենք, որ տեղի գյուղապետարանը պարտավորվել է Սյունիքի մարզի 2017-2025 թթ. զարգացման պլանի՝ մինչև 2025 թվականի ավարտը համայնքային զարգացման կենտրոն ստեղծելու նպատակով ստացած շենքի եւ բակի վերանորոգման նպատակով իրականացնել 40 մլն դրամի ներդրում:




Լրահոս