ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե երիտասարդը երրորդ անգամ դատվի, ապա մեղավորը ես չեմ լինի. Արտաշես Գեղամյան` Նիկոլ Փաշինյանի հետ բախման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը ողջունում է «Ելք» խմբակցության կողմից՝ ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը, որը պետք է ուսումնասիրի օրեր առաջ խորհրդարանում գրանցված Գեղամյան-Փաշինյան միջադեպը:

ArmLur.am-ի հետ զրույցում նա տեսակետ հայտնեց, որ ուսումնասիրության ընթացքում պարզ կդառնա, որ քաղաքական բանավեճից  Նիկոլ Փաշինյանը խուսափել է՝ խնդիր ունենալով խեղաթյուրել, խնդիր ունենալով վիրավորել:

«Եթե այդ ամենը բացահայտվի, ապա պարզ կդառնա, որ մենք գործ ունենք սովորական սադրիչի հետ, որը դրանից հետո  ինքն իր նախաձեռնությամբ գրել է, թե կոշիկներ է փայլացրել իմ հագուստի վրա: Այդ ամենի համար պետք է քաղաքական գնահատական տրվի: Եթե դա չտրվեց, ապա ակնհայտ կլինի այս կամ այն պատգամավորի կողմնակալ լինելու փաստը», – նշեց նա:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս