ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մանրամասներ Մոսկվայի կենտրոնում 38-ամյա հայ տղամարդու սպանությունից. թիրախը նա՞ չի եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Մոսկվայի կենտրոնում սպանված տղամարդը կարող է մարդասպանի պատահական զոհ լինել։ Ren TV-ն գրում է, որ Նովոսլոբոդսկայա փողոցում գլխին կրակոցներ ստացած տղամարդը հանդիսանում է մայրաքաղաքի գործարարներից մեկի անձնական վարորդը։

ԶԼՄ-ի տվյալներով, 38-ամյա Գեորգի Կ.-ն նախկինում որպես տաքսիստ է աշխատել, սակայն վերջերս փոխել է աշխատանքը և սկսել աշատել որպես գործարարներից մեկի վարորդ:  Մարդասպանն առնվազն 6 կրակոց է արձակել, և տղամարդը տեղում մահացել է։

Հեռուստաալիքի տվյալներով՝ նրա դին հայտնաբերել են մեքենայում, որը պատկանում է հայ գործարարի։ Ըստ ամենայնի՝ ի սկզբանե մարդասպանի թիրախում եղել է ձեռնարկատերն անձամբ, սակայն հանցագործը սխալմամբ կրակել է նրա վարորդի ուղությամբ։




Լրահոս