«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում չբացառեց, որ մարզպետների ինստիտուտում որոշակի փոփոխություններ լինեն, բայց մարզերի խոշորացման հարց այս պահին օրակարգում չկա. «Եթե փոխվում է իշխանության ՏԻՄ ինքնակառավարման լիազորությունների ծավալը, կփոխվի նաև մարզպետների վերահսկողական ֆունկցիաների ծավալը:
Նրանց գործառույթներում, կապված խոշորացման, զարգացումների հետ, այո, բովանդակային փոփոխություններ կլինեն, ինչ-որ գործառույթներ կթուլանան, ինչ-որ գործառույթներ կուժեղանան, բայց ինստիտուտի լինել-չլինելու մասին էս պահին խոսք չկա»,- շեշտեց նա»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: