«Վանաձոր» ՔԿՀ-ում երկու գլխավոր «զոն նայող» կա Թամազն ու Կուտին. նոր ձերբակալություններ են սպասվում. «Իրավունք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ հատուկ քննչական եւ Ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտված ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ղեկավարության և այլ պաշտոնատար անձանց կողմից հանցագործությունների բազմաթիվ դրվագներով մեղադրանքների պատմությանն անդրադառնալու առիթ ունեցել ենք: Հիշեցնենք` կաշառքի գործով կալանավորվել են ՔԿՀ-ի 5 ղեկավար և նրանց կաշառք տալուն օժանդակած անձը:

Հանցավոր շղթան, սակայն, պարզվում է այսքանով չի սահմանափակվում:

Ինչպես մեզ հետ զրույցում ասաց նախքաննությանը մոտ կանգնած աղբյուրը, ներկա պահին նախաքննական մարմինը ակտիվ քննության փուլում է և ենթադրվում է, որ առաջիկայում ՔԿՀ-ի այլ պաշտոնատար անձանց ևս մեղադրանքներ կառաջադրվեն:

Մեր աղբյուրն անդրադարձավ այլ ուշագրավ մանրամասների. «Այս կալանավայրում քրեական հեղինակություն ասվածները շատ են եղել, և բոլորն էլ գրեթե օգտվել են արտոնյալ պայմաններից: Բայց կան երկու կարևոր ֆիգուրներ, այսպես ասած՝ ՔԿՀ-ի գլխավոր «զոն նայողները»: Նրանցից մեկը քրեական աշխարհում հայտնի Թամազն է (Թամազ Ֆեռոյան), իսկ մյուսը՝ Արկադի Պապյանը, ով հանցավոր աշխարհում հայտնի է Կուտի մականվամբ»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս