ՖՈՏՈ. Ուկրաինայում սպանվել է «Ապարան» կոշիկի գործարանի տնօրենը. հերթական հայ գործարարի սպանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի Ուժգորոդ քաղաքում սպանվել է «Ապարան» կոշիկի գործարանի 54-ամյա տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանը, հայտնում է MK.ru կայքը: Կայքի տեղեկություններով, գործարարը սպանվել է հոկտեմբերի 16-ին՝ իր աշխատասենյակում՝  ատրճանակից արձակված մի քանի կրակոցներից:

Նշվում է, որ կասկածյալն արդեն ձերբակալվել է, իսկ կրակոցներից առաջ էլ նրանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել: Հանցագործության շարժառիթը դեռևս հայտնի չէ: Անդրանիկ Նիկողոսյանի գլխավոր մենեջերը ձերբակալվել է, նրան ոստիկանության քաղաքային բաժնում հարցաքննում են:

Հավելենք, որ Անդրանիկ Հովհաննեսի Նիկողոսյանը ծնունդով Ապարան քաղաքից է: Նա եղել է Ուկրաինայի Մերձկարպատների մարզի Հայերի միության ներկայացուցիչը:




Լրահոս