ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինայում հայ գործարարին սպանել է նրա նախկին գործընկերը. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Depo.Закарпатье-ն հայտնում է, որ Ուկրաինայի Ուժգորոդ քաղաքում սպանվել է «Ապարան» կոշիկի գործարանի 54-ամյա տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանը: Կայքի տեղեկություններով, գործարարը սպանվել է հոկտեմբերի 16-ին՝ իր աշխատասենյակում՝  ատրճանակից արձակված մի քանի կրակոցներից:

Սպանությունը կատարելու մեջ կասկածվում է նրա նախկին գործընկերը: Նշվում է, որ կասկածյալն արդեն ձերբակալվել է, իսկ կրակոցներից առաջ էլ նրանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել:

Անդրանիկ Հովհաննեսի Նիկողոսյանը ծնունդով Ապարան քաղաքից է: Նա եղել է Ուկրաինայի Մերձկարպատների մարզի Հայերի միության ներկայացուցիչը: Մեծ հարգանք ու պատիվ է վայելել տեղի հայերի շրջանում, պաշտպանել է նրանց շահերը:




Լրահոս