
Պաշտպանության բանակի 2017թ. պատրաստության պլանի համաձայն՝ Արցախի Հանրապետության զինված ուժերի վարչության ու կենտրոնական ենթակայության զորամասերի ներգրավմամբ, հոկտեմբերի 17-ին մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ:
Զորավարժությունները նպատակ են հետապնդում բարձրացնել ուսուցանվող հրամկազմի գիտելիքներն ու գործնական կարողությունները, զորամասերի հրամանատարների և շտաբների պատրաստության ու փոխգործակցության մակարդակը, վերջիններիս ունակությունները պաշտպանողական ու հարձակողական մարտերի վարման ժամանակ: