Beeline-ն արժանացել է «Լավագույն գին առաջարկող կապի օպերատոր» մրցանակի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հինգերորդ «Տարվա հանրային ծառայող և տարվա ապրանքանիշ 2017» ազգային մրցանակաբաշխություն շրջանակում Beeline-ը Հայաստանում արժանացել է «Լավագույն գին առաջարկող կապի օպերատոր» մրցանակին։

Պատվավոր մրցանակը տրվում է «Համազգային վստահություն» խորհրդի կողմից՝ ֆիքսված, բջջային ու ինտերնետ կապի ոլորտում լավագույն գնով ծառայություններ առաջարկելու և սպասարկման որակի համար: Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

«Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների արագընթաց զարգացման այս ժամանակաշրջանում առաջնային է սպառողին կապի հարմար գին առաջարկելը: Մեզ համար հաճելի է տեսնել, որ կազմակերպությունը յուրաքանչուր տարի գերազանցում է  իր նախորդ տարվա առաջարկները: «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն ՝ որպես  «Լավագույն գին առաջարկող կապի օպերատոր», այս տարի ևս գոհացրել է սպառողին, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ ողջ աշխատակազմին և գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին», – նշեց «Համազգային վստահություն» խորհրդի նախագահ Աստղիկ Խաչատրյանը:

«Շատ հաճելի է նման մրցանակներ ստանալը․ սա լավագույն ապացույցն է նրա, որ մեր ջանքերը գնահատվում են և մեր աշխատանքը գոհացնում է հանրությանը։ Դա ամենալավ շարժառիթն է առաջ գնալու և զարգանալու, ինչը և մենք մտադիր ենք անել։ Մենք շատ շնորհակալ ենք բարձր գնահատականի համար և գիտակցում ենք, թե որքան է այն պարտավորեցնող։ Beeline-ի համար իսկապես սկզբունքային է, որպեսզի իր ծառայությունները պարզ, հարմար և մատչելի լինեն բոլոր հաճախորդների համար», – նշեց Հայաստանում Beeline-ի Կոմերցիոն տնօրեն Հայկ Կարապետյանն իր շնորհակալական խոսքում։

Հիշեցնենք, որ նույն անվանակարգում Beeline-ը մրցանակ էր ստացել նաև 2015 թ․։ 2014 թ. «Տարվա լավագույն հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ» չորրորդ ամենամյա ազգային մրցանակաբաշխության շրջանակում Beeline-ն արժանացել էր «Հեռահաղորդակցության առաջատար օպերատոր» կոչմանը: Նույն տարում ամենամյա դիվանագիտական և բիզնես համաժողովին Beeline-ը ճանաչվել էր լավագույնը երկու անվանակարգերում՝ «Կապի ոլորտի առաջատար» և «Օտարերկրյա ներդրող»:




Լրահոս