
ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովում քննարկվում է «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը, որի հիմնական զեկուցողը Նիկոլ Փաշինյանն է:
Արդարադատության նախարարի տեղակալ Արտակ Ասատրյանը Փաշինյանից հետաքրքրվեց` եղե՞լ է դեպք, որ հանդիպել է այն կալանավորներին, որոնց նա չի դիտարկում որպես քաղաքական հետապնդումների զոհ:
«Վերջերս դեպք եղավ, որ պատահական որոշեցի հանդիպել Անդրիաս Ղուկասյանի հետ, գնացի, հանդիպեցի, հաջորդ անգամ գնացի, որ հանդիպեմ, պարզվեց, որ նա, ով թույլ է տվել, պաշտոնի իջեցում է ստացել»,- նշեց Փաշինյանը:
Մանրամասները` տեսանյութում: