
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանն իր ցավակցությունն է հայտնել ռուսաստանաբնակ հայազգի գործարար, բարերար Լևոն Հայրապետյանի մահվան կապակցությամբ:
«Խորին ցավով տեղեկացա հայ ազգի մեծ բարերար Լևոն Հայրապետյանի մահվան մասին: Անխոս, սա մեծ կորուստ է համայն հայության համար: Անգնահատելի է Լևոն Հայրապետյանի նվիրումն ու ավանդն Արցախի զարգացման և պաշտպանության ապահովման գործում: Նրա անունը վաղուց ոսկե տառերով է գրվել հայոց պատմության մեջ և բոլորիս սրտերում: Համոզված եմ, որ հայ ժողովրդի մոտ երկար տարիներ վառ կմնա նրա պայծառ հիշատակը, որի խոսուն վկաները կլինեն նրա կողմից կատարված բազում գործերը հայրենիքում»,-ասել է Արայիկ Հարությունյանը: