Վեոլիա Ջուրընկերությունըօրերս հայտարարել էր հոկտեմբերի 18-19-ին Արարատի մարզի 3 քաղաքում, 53 գյուղում և Կոտայքի մարզի 1 գյուղում 24 ժամով ջրամատակարարումը դադարեցնելու մասին: Դա պայմանավորված էր «Գառնի – Արտաշատ -Երասխավան» մայրուղային ջրատարի վրա առկա վթարները վերացնելու, նոր սարքավորումներ տեղադրելու ումոտ 1կմ երկարությամբ նոր ջրագծի միացման անհրաժեշտությամբ:
Սակայն ի տարբերություն նմանօրինակ այլ ջրանջատումների, սա ունի նախապատմություն, որի վրա արժե կանգ առնել: Այսպես, դեռևս գարնանը հրապարակված «Ջրատարը կշրջանցի գերեզմանատունը» մամուլի հաղորդագրության մեջ պատմել էինք, որ Արարատի մարզի Գետազատ գյուղիմոտ «Գառնի-Արարատ» 500մմ տրամագծով մետաղյա ջրագծի վրա տարիներ առաջ հանգամանքների բերումով ձեւավորվել է գերեզմանատուն: Ստեղծված իրավիճակի անթույլատրելիությունը, ինչպես նաև խողովակաշարի վթարայնությունը հաշվի առնելով` նախկին Հայջրմուղկոյուղի ՓԲԸ դեռևս 2014 թ.-ին ձեռնարկել էր գերեզամանատունը շրջանցող 1136 մետր երկարությամբ 500մմ տրամագծով պոլիէթիլենե խողովակաշարի անցկացումը: Սակայն որոշ ժամանակ անց, ինչ-ինչ պատճառներով` ընկերությունը աշխատանքները կիսատ էր թողել: Ծանոթանալով իրավիճակին` նոր ջրամատակարարը` Վեոլիա Ջուրը առաջնահերթությունների թվում նախանշեց այս խնդրի լուծումը: Արդեն ապրիլին ընկերության «Արեւելք» տարածաշրջանի տնօրինության «Արտաշատ» տեղամասը վերսկսեց աշխատանքն այս ուղղությամբ: Խողովակաշարը կառուցվեց արագ տեմպերով: Հետո, համաձայն կարգի, իրականացվեցին դրա լվացման, ճնշումային փորձարկման ու հնարավոր թերությունների հայտնաբերման աշխատանքներ: Եւ ահա հիմա, 6 ամիս անց ընկերությունը ձեռնամուխ է եղել ջրատարի այս վտանգավոր հատվածը շահագործումից հանելուն ու գերեզմանատունը շրջանցող նորպոլիէթիլենե խողովակաշարը շահագործելուն: Նաեւ նախատեսվում է նոր ջրագծին միացնել Արարատի մարզի Այգեստան գյուղը:
Հաշվի առնելով, որ նման դեպքերում տասնյակ հազարավոր սպառողներ են ջրազրկվում, ընկերությունը սովորաբար մի կրակոցով 2 եւ ավելի «նապաստակ է սպանում»: Նախ գրանցվում են տվյալ ջրատարի վրա եղած բոլորթերությունները, որպեսզի մի կանգառի ընթացքում հնարավորինս շատ վթար վերացվի, հետո նախապատրաստական աշխատանքներ են տարվում, որ գործըսեղմ ժամկետներում կատարվի, եւ վերջում միայն ջրանջատում իրականացնում: Այս առումով «Գառնի – Արտաշատ -Երասխավան» մայրուղային ջրատարի ներկայիս կանգառն օրինակելի է:
Իսկ հիմա ընթացող աշխատանքների մասին: Այսօր, վաղ առավոտից ջրատարի տարբեր հատվածներում գործի են անցել «Արևելք» տարածաշրջանի տնօրինության «Արարատ», «Արտաշատ», «Մասիս» տեղամասերը, իսկ Երևանից գործընկերներին են միացել «Շենգավիթ» տեղամասն ու տնօրինության Հատուկ մեքենամեխանիզմների խումբը:
«Արևելք» տարածաշրջանի փոխտնօրեն Գաբրիել Մելիքսեթյանը տեղից հաղորդում է, որ ջրատարի 7-8 վնասված հատվածներում միաժամանակ նորոգման աշխատանքներ են ընթանում: Օրինակ, Վերին Դվինում 100մմ տրամագծով ճնշումային փական են փոխարինում, մայրուղային ջրատարի քլորակայանի մոտ հին փականները նորոգվում, կարգի են բերվում, Արարատում` «Սիսավան»ՕԿՋ-ի մոտ, 200մմ տրամագծով փականային հանգույց են փոխում և վթարված խողովակներ են նորոգում: Աշխատանքը ամեն տեղ եռում է, ջրմուղագործները անում են ամեն ինչ աշխատանքները ժամանակին ավարտելու համար:
Արդյունքում, ոչ միայն ջրատարը վերջնականապես կշրջանցի գերեզմանատունը, այլեւ, ինչպես հավաստիացրեց Գաբրիել Մելիքսեթյանը, կբարձրանա «Գառնի – Արտաշատ -Երասխավան» մայրուղային ջրատարի շահագործման հուսալիությունը: Կնշանակի` նաեւ կբարելավի սպասարկվող բնակավայրերի ջրամատակարարումը:
Վեոլիա ՋուրՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն