ՀՀԿ-ական պատգամավորի թանկարժեք ժամացույցն ու ռուբլիները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզն ընդգրկող թիվ 10 ընտրատարածքից պատգամավոր դարձած ՀՀԿ-ական Անդրանիկ Հարությունյանը, պարզվում է, բավական լուրջ ունեցվածքի տեր է. «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նա ունի մեկ բնակարան, ինքնակամ կառույցներ, երկու հողամաս, մեկ ավտոտնակ եւ երկու հատ ավտոմեքենաներ՝ «Mercedes-Benz 200», «Lexus LX 570» մակնիշի: Նա հայտարարագրել է, որ ունի 8 մլն դրամը գերազանցող մեկ ժամացույց: Իսկ դրամական միջոցները կազմում են 23 մլն դրամ, 265 հազար դոլար եւ 10.5 մլն ռուսական ռուբլի:

Որպես եկամուտ Հարությունյանը հայտարարագրել է աշխատավարձը, որը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 22 մլն 380 հազար դոլար: Ի դեպ, տեղեկացնենք, որ 40-ամյա Հարությունյանը աշխատել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում եւ ԱԺ-ում համարվում է վարչապետ Կարեն Կարապետյանի դրածոն: Ինչով էլ պայմանավորված է Կոտայքի մարզում ՀՀԿ-ականների շրջանում երկրորդ տեղը զբաղեցնելու հանգամանքը: Չէ՞ որ Անդրանիկ Հարությունյանը ստացած ձայներով առաջ էր անցել այնպիսի կարկառուն ՀՀԿ-ականներից, ինչպիսիք Արամ Հարությունյանն ու Վարդան Այվազյանն էին:

 




Լրահոս