
Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կալանավորվածները հերթով ահազանգում են, որ մտահոգված են իրենց կյանքի եւ անվտանգության համար:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գործով կալանավորված Զոհրապ Ղումաշյանի հարազատները եւս մտահոգություն են հայտնել նրա անվտանգության մասով: Երեկ անդրադարձել էինք, որ Արկադի Քոչինյանի հարազատներն էլ դիմել էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակ եւ խնդրել օգնել՝ նշելով, որ վախենում են նրա կյանքի համար: Նշենք, որ Արկադի Քոչինյանը եւ Զոհրաբ Ղումաշյան Վանաձոր քաղաքի բնակիչներ են: